Տուխելը կոնֆլիկտ ունի «Բորուսսիայի» ֆուտբոլիստների ու ղեկավարության հետ
08/05/2017 20:38
Նմանատիպ
«Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարող է հեռանալ դորտմունդյան թիմից:
43-ամյա մասնագետը տարաձայնություն ունի ակումբի գլխավոր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեի հետ, ով հրապարակայնորեն քննադատել է մարզչին: Վատցկեին աջակցում է նաև «Բորուսսիայի» նախագահ Ռայնհարդ Ռաուբալը:
«Süddeutsche Zeitung»-ի տեղեկությամբ, գերմանացին լարված հարաբերությունների մեջ է նաև իր սաների հետ: Մասնավորապես, ֆուտբոլիստները դժգոհ են, որ խաղի ժամանակ չափազանց շատ տակտիկական փոփոխություններ են կատարվում:
««Մայնցից» մեզ զգուշացրել էին, որ բարդ է լինելու: Մեկուկես տարի ամեն ինչ լավ էր ընթանում: Հետո եղավ այնպես, ինչպես գուշակում էին «Մայնցի» ներկայացուցիչները»,- ասել է դորտմունդյան ակումբում գտնվող աղբյուրը:
Հիշեցնենք, որ Տուխելը «Բորուսսիայից» առաջ մարզել է «Մայնցը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում