ԱՄՆ և Սաուդյան Արաբիան 110 միլիարդ դոլարի ռազմական պայմանագրեր են ստորագրել
20/05/2017 20:51
Նմանատիպ
ԱՄՆ և Սաուդյան Արաբիան 110 միլիարդ դոլարի պաշտպանական և ռազմական բնույթի պայմանագրեր են ստորագրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, պայմանագրերը ստորագրվել են ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թարմփի՝ Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում: Պայմանագրերի ստորագրման արարողությանը ներկա են գտնվել Թրամփը և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
Սպիտակ Տան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պայմանագրերը հիմնականում առնչվում են պաշտպանական ոլորտին և նպաստելու են տարածաշրջանում կայունության հաստատմանը:
Դոնալդ Թրամփն իր առաջին արտասահմանյան պաշտոնական այցով գտնվում է Սաուդյան Արաբիայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում