«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է 4 ֆուտբոլիստի հեռանալու մասին
Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես տեղեկացրել է միանգամից 4 ֆուտբոլիստի՝ ակումբից հեռանալու մասին։
Դարպասապահ Վիլի Կաբալյերոն, ում գործող պայմանագրի ժամեկտը լրանալու է մեկ ամսից, այլևս հանդես չի գալու «քաղաքայինների» կազմում։ Կաբալյերոն «Մանչեսթեր Սիթի» էր տեղափոխվել 2014 թվականին, «Մալագայից»։ Այս ընթացքում նա 48 անգամ է պաշտպանել թիմի դարպասը։
Պաշտպան Բակարի Սանյան, ով 2014 թվականին «Արսենալից» էր տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», նույնպես հեռանում է ակումբից։ 34-ամյա ֆրանսիացին երեք մրցաշրջանում 86 հանդիպման է մասնակցել։
Կիսապաշտպան Խեսուս Նավասը երրորդ հեռացողն է։ Հունիսին լրանալու է նաև 31-ամյա իսպանացու պայմանագրի ժամեկտը, և ակումբը որոշել է չերկարաձգել այն։ Նավասը 2013 թվականին «Սևիլյայից» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։ Այս ընթացքում մասնակցել է 183 հանդիպման, խփել է 8 գոլ և կատարել է 39 գոլային փոխանցում։
Պաշտպան Գաել Կլիշին ևս այլ ակումբ տեղափոխվելու ճանապարհին է։ 31-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամեկտը լրանալու է հունիսի 30-ին։ Կիլիշին «Մանչեսթեր Սիթիում» հանդես էր գալիս 2011 թվականից։ Այս ընթացքում նա երկուական անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն և գավաթակիր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում