Սաբալետան նոր թիմ ունի ԱՊԼ-ում (լուսանկար)
26/05/2017 21:38
Նմանատիպ
Պաբլո Սաբալետան «Մանչեսթեր Սիթիից» հեռանալուց հետո արագորեն իր համար նոր թիմ է գտել: Արգենտինացին ազատ խաղացողի կարգավիճակով միացել է «Վեսթ Հեմին»,- տեղեկացնում է «մրճահարների» պաշտոնական կայքը:
Լոնդոնիցներն ու 32-ամյա ֆուտբոլիստը 2 տարվա պայմանագիր են կնքել: Համաձայնագիրն ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից: «Վեսթ Հեմի» կազմում աջ պաշտպանը կրելու է 5 համարի խաղաշապիկը:
Սաբալետան «Մանչեսթեր Սիթիում» էր հանդես գալիս 2008 թվականից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում