«Չելսի» – «Արսենալ». «Զինագործները» նոր կորուստ ունեն
27/05/2017 13:14
Նմանատիպ
Այսօր կայանալու է Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Չելսի» – «Արսենալ» խաղը:
«Զինագործների» դարպասապահ Պետր Չեխը չի նկարողանա օգնել իր թիմին: Չեխ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել վերջին մարզման ժամանակ,- տեղեկացնում է «The Guardian»-ը։ Արսեն Վենգերի թիմի դարպասը պաշտպանելու է Դավիդ Օսպինան:
Եզրափակիչը բաց կթողնեն նաև Լորան Կոսյելնին ու Գաբրիել Պաուլիստան: Կասկածի տակ է Ալեքսիս Սանչեսի ու Շոկդրան Մուստաֆիի մասնակցությունը:
Լոնդոնյան դերբին կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում