«Ալաշկերտը» երկրորդ տարին անընդմեջ դարձավ Հայաստանի չեմպիոն (տեսանյութ)
Նմանատիպ
Հայաստանի Բարձրագույն խմբի 2016-17թթ․ առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Ալաշկերտը» նվաճեց չեմպիոնական տիտղոսը։
Աբրահամ Խաշմանյանի թիմը 29-րդ տուրում հյուրընկալեց «Շիրակին», առավելության հասավ 3։1 հաշվով, ինչի արդյունքում մրցաշարային աղյուսակում անհասանելի դարձավ երկրորդ տեղում գտնվող «Գանձասար Կապանի» համար։
Հանդիպման հաշիվը 40-րդ րոպեին բացեց Արտակ Եդիգարյանը՝ դառնալով փայլուն գոլի հեղինակ։ 54-րդ րոպեին Միհրան Մանասյանն Ուրոշ Նենադովիչի հետ պատ խաղարկելուց հետո կրկնապատկեց առավելությունը, իսկ 62-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ արդեն Նենադովիչը։ Մնացած ժամակահատվածում «Շիրակը» կարողացավ միայն կրճատել հաշվի տարբերությունը․ 68-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Արամ Մուրադյանը։
Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» 61 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և երկրորդ տեղում գտնվող «Գանձասար Կապանին» գերազանցում է 5 միավորով։ «Շիրակը» մնաց 52 միավորով՝ երրորդ տեղում։
«Ալաշկերտի» գոլերը
Հանդիպման տեսագրությունը
Հետևեք մեզ նաև Telegram-ում