Ջեֆ Վան Գանդի. 8-10 տարի ոչինչ չի խանգարի «Գոլդեն Սթեյթի»` եզրափակիչ մտնելուն
31/05/2017 16:22
Նմանատիպ
NBA-ի նախկին մարզիչ, իսկ ներկայումս հեռուստավերլուծաբան Ջեֆ վան Գանդին վստահ է, որ «Գոլդեն Սթեյթը» երկար տարիների ընթացքում կարող է գերիշխել լիգայում:
«Որևէ պատճառ չեմ տեսնում, որը կարող է «Գոլդեն Սթեյթին» խանգարել 8-10 անգամ անընդմեջ մտնել փլեյ-օֆֆի եզրափակիչ: «Ուորիորզը» համատեղում է պաշտպանությունում հաջող խաղը, հարձակվողական ունակությունները և բարձրակարգ բասկետբոլիստների հրավիրելու հնարավորությունը: Նրանք երիտասարդ են և վնասվածքներ չեն ստանում։ Եզրափակչում նրանց չհայտնվելը յուրաքանչյուր անգամ սենսացիա կհամարվի»,- ամերիկացու խոսքն է մեջբերում «The Score» պարբերականը։
Հիշեցնենք, որ «Գոլդեն Սթեյթը» երրորդ անգամ անընդմեջ մասկացելու է եզրափակչին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում