Թուրքիան վառելանյութ է կուտակում

Թուրքիան 2013 թվականի հունվար ամսին նախորդ ամիսների համեմատ կրճատել է նավթի ներմուծումը:Նախորդ ամիսների համեմատ նավթի ներմուծումը կրճատվել է 19 տոկոսով, որը կազմում է շուրջ 1.23 միլիոն տոննա: Համեմատած 2012 թվականի նույն ամսվա հետ’ ներմուծումը կրճատվել է 11 տոկոսով:

Միաժամանակ կրճատվել են նաև Թուրքիայից արտահանվող վառելանյութի ծավալները: Մասնավորապես, բենզինի քանակը, կրճատվելով 4.4 տոկոսով, հասել է 207 հազար տոննայի: Վառելանյութի արտահանման ծավալների կրճատումը հավանական է, որ կապված է Սիրիայի դեմ  հնարավոր պատերազմի պայմաններում վառելանյութ կուտակելու հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում