«Չելսին» 40 միլիոնով կգնի «Մոնակոյի» ֆուտբոլիստին
11/06/2017 17:35
Նմանատիպ
«Չելսին» մոտ է «Մոնակոյի» հենակետային կիսապաշտպան Տեմուե Բակայոկոյին ձեռք բերելուն:
«The Telegraph»-ը հայտնում է, որ 22-ամյա ֆուտբոլիստի համար «ազնվականները» 40 միլիոն եվրո են վճարելու: Սպասվում է, որ առաջիկա օրերին ֆրանսիացին կմեկնի Լոնդոն, որտեղ բուժզննում կանցնի։
Ֆրանսիայի ավարտված առաջնությունում Բակայոկոն մասնակցել է 32 խաղի, դարձել է 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում