NBA-ն նոր չեմպիոն ունի (տեսանյութ)
Նմանատիպ
Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) տեղի ունեցավ եզրափակչի 5-րդ հանդիպումը:
«Գոլդեն Սթեյթը» սեփական հարկի տակ ընդունել էր «Կլիվլենդին» ու 129:120 հաշվով հաղթանակ է տոնել: Փոխնիփոխ առավելությամբ անցած խաղի վերջնամասում «Ուորիորզը» որոշիչ պոկում է կատարել և միավորների բավարար պաշարով գերազանցել մրցակցին:
Կալիֆորնաիցիների կազմում հիասքանչ հանդիպում է անցկացրել Կևին Դյուրանտը, ով վաստակել է 39 միավոր: Արդյունքում, 28-ամյա բասկետբոլիստը ճանաչվեց եզրափակիչ դիմակայության ամենաարժեքավոր խաղացող:
Ոչ պակաս հիանալի խաղ է ցուցադրել Ստեֆեն Կարին: Նա վաստակել է 34 միավոր ու 10 արդյունավետ փոխանցում կատարել: «Կավալյերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը 41 միավոր է հավաքել ու 13 անդրադարձի տիրել, սակայն միևնույն է հաղթանակի քիչ շանսեր է ունեցել:
Սթիվ Քերի թիմն ընդհանուր 4:1 հաշվով առավելության հասավ «Կլիվլենդի» նկատմամբ և վերջին երեք տարվա ընթացքում երկրորդ անգամ նվաճեց NBA-ի չեմպիոնի կոչումը:
Խաղի տեսությունը
Մրցանակաբաշխությունը
Հետևեք մեզ նաև Telegram-ում