Ռանյերին` «Նանտի» գլխավոր մարզիչ
16/06/2017 12:47
Նմանատիպ
«Նանտի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Կլաուդիո Ռանյերին: 65-ամյա մասնագետի հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր, – տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆրանսիական թիմում մարզչի պաշտոնը թափուր էր, քանի որ Սերժիու Կոնսեյսաուն տեղափոխվել է «Պորտու»:
Իտալացուն գլխավոր մարզիչ նշանակելու համար «դեղձանիկները» հատուկ թույլտվություն են ստացել, քանի որ Լիգա 1-ում արգելված է 65-ից բարձր տարիքի մասնագետի նշանակել:
Ֆրանսիայի նախորդ առաջնությունում «Նանտը» գրավել է 7-րդ տեղը: Ռանյերին փետրվարին պաշտոնանկ էր արվել «Լեսթերից», որին 2015-16թթ․ մրցաշրջանում սենասացիոն կերպով դարձրել էր Անգլիայի չեմպիոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում