Օսկարը որակազրկվել է 8 խաղով (տեսանյութ)
22/06/2017 13:14
Նմանատիպ
Չինաստանի առաջնության կարգապահական կոմիտեն լուրջ պատժի է ենթարկել «Շանհայ ՍԻՊԳ»-ի կիսապաշտպան Օսկարին:
«Չելսիի» նախկին ֆուտբոլիստը 8 խաղով որակազրկվել է «Գուանչժոու Ֆուլիի» հետ մցավեճում մասսայական ծեծկռտուք հրահրելու պատճառով: Բրազիլացին գնդակով երկու անգամ միտումնավոր հարվածել է մրցակցի խաղացողներին: 25-ամյա ֆուտբոլիստը նաև տուգանվել է 5 240 եվրոյով:
Այդ խաղում Օսկարը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում