Ցորկ․ Հաջորդ մրցաշրջանում Դեմբելեն խաղալու է «Բորուսսիայում»
22/06/2017 22:11
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիայի» սպորտային տնօրեն Միխաել Ցորկը հայտարարել է, որ հարձակվող Ուսման Դեմբելեն, ում ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան», հաջորդ մրցաշրջանում ևս հանդես է գալու գերմանական ակումբում։
-Ուսմանը երկարաժամկետ պայմանագիր ունի, իսկ մենք նրա հետ հույսեր ենք կապում։ Այլ ակումբների հետ բանակցություններ չենք վարում։ Հաջորդ մրցաշրջանում Ուսմանը խաղալու է «Բորուսսիայում»,- Ցորկի խոսքը փոխանցում է «WAZ»-ը։
Հավելենք, որ 20-ամյա եզրային հարձակվողը, ով ճանաչվել է Բունդեսլիգայի նախորդ խաղարկության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, դորտմունդյան ակումբի հետ մինչև 2021 թվականը նախատեսված պայմանագիր ունի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում