Ռայոլա. «Միլանի» հետ կհանդիպենք Եվրո-2017-ից հետո
26/06/2017 17:12
Նմանատիպ
«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ կողմերը նոր բանակցություններ են անցկացնելու պայմանագրի երկարաձգման շուրջ: Հանդիպումը կկայանա Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունից հետո, որում Իտալիայի հավաքականը մտել է կիսաեզրափակիչ:
««Միլանի» հետ կհանդիպենք երիտասարդական Եվրոյից հետո: Հավաքականը հիմա ավելի կարևոր է»,- իր թվիթերյան էջում գրել է Ռայոլան:
Ավելի վաղ 18-ամյա ֆուտբոլիստն ու նրա ներկայացուցիչը հրաժարվել էին «ռոսոներիի» հետ նոր պայամանգիր կնքել: «Միլանի» նախագահը խոստացել էր որպես պատիժ` պայմանագրով նախատեսված վերջին մեկ տարում դարպասապահին խաղալու հնարավորություն չտրամադրել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում