Ես ձեր «հարիֆը» չեմ. Րաֆֆի Հովհաննիսյան

Մարզեր այցելության ընթացքում այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը եղավ նաև Սևանում:

Ողջունելով սևանցիներին Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց. «Արդեն գործի ժամանակը եկել է, և Սևանը ցույց է տվել, թե ինքն ով է: Ոչ միայն Սևանը, այլ՝ ողջ Հայաստանը: Պարոն քաղաքապետն ու ոստիկանապետն ուզում են երեխաներից վերցնել հաղթանակը, մեր հաղթանակը: Անցած անգամ պատվով, հարգանքով բարևեցի քաղաքապետին: Կեղծ նժդեհական, ժողովրդի արյունը ծծած, իսկ ես հարգեցի նրան, իսկ այդ հարգանքի փոխարեն ի՞նչ արեց ինքը»:

«Ես որևէ մեկի վատը չեմ ուզում, բայց թող շատ հստակ հնչի, սա իմ տերմինը չէ, բայց նրանց համար, ովքեր միայն այս լեզուն են հասկանում, ես ձեր հարիֆը չեմ, ես ձեր ենթական չեմ, ես ձեր ստրուկը չեմ, հայ ժողովուրդը հաղթել է փետրվարի 18-ին, հարգե՛ք նրա հաղթանակը: Սևանը իր պահանջը պետք է ներկայացնի»,- շարունակելով խոսքը ասաց Հովհաննիսյանը:
Ելույթի վերջում Հավաքվածներից մեկը հարց ուղղեց Րաֆֆի Հովհաննիսյանին’ հացադուլի հետ կապված:

Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես չեմ հրաժարվել իմ մտքերից, ես ասում եմ՝ ապրիլի 9-ին մենք ունենալու ենք նոր Հայաստան: Դա կեղծիքա-ստադուլ էր, իսկ վերջին ավագ շաբաթը՝ ծոմ: Ես չգիտեմ՝ դա ձեր հարցն է, թե ուրիշի, բայց ես տեսնում եմ դրա ենթատեքստը։ Ես որոշեցի մինչև ապրիլի 9-ը դուրս գալ անցյալի կաղապարներից և ունենալ այն Հայաստանը, որ մեր ժողովուրդն է ընտրել: Մենք ունենալու ենք այն Հայաստանը, որ կապված չէ ոչ մեկի անվան հետ՝ ո՛չ Սերժի, ո՛չ Րաֆֆի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում