Պաշտոնական. Դոնարուման նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ (լուսանկար)
11/07/2017 21:53

Նմանատիպ
Դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման նոր պայմանագիր է ստորագրել «Միլանի» հետ: «Ռոսոներիի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այն գործելու է մինչև 2021 թվականի ամառը:
Իտալացու տարեկան աշխատավարձը կազմելու է 6 միլիոն եվրո: Դարպասապահի համար սահմանվել է 70 միլիոն եվրոյի հրաժարագին․ Չեմպիոնների լիգայում չհայտնվելու դեպքում այն կնվազի մինչև 50 միլիոն:
18-ամյա ֆուտբոլիստի ավագ եղբայրը` Անտոնիոն նույնպես համաձայնագիր է ստորագրել իտալական գրանդի հետ: Այդ դարպասապահի տարեկան աշխատավարձը կազմելու է 1 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին «Միլանը» հայտարարել էր, որ Դոնարուման հրաժարվել է նոր պայմանագիր կնքել և նվազագույնը մեկ տարի անց լքելու է ակումբը: Հետագայում կողմերը կարողացել են համաձայնության հասնել: