Հնարավոր է` «Այաքսի» ֆուտբոլիստը երբեք չկարողանա քայլել, խոսել ու ճանաչել մարդկանց
14/07/2017 10:56

Նմանատիպ
«Այաքսի» կիսապաշտպան Աբդելհակ Նուրին անցած շաբաթ «Վերդերի» հետ կայացած ընկերական խաղում ուշագնաց է եղել: Դա տեղի էր ունեցել սրտի անբավարարվածության պատճառով: Ներկայումս մարոկկացին գտնվում է արհեստական կոմայի մեջ:
Ad.nl-ը գրում է, որ բժիշկները Նուրիի վիճակը խիստ ծանր են գնահատում: Նրա մոտ հայտնաբերվել են ուղեղի անբուժելի վնասվածքներ:
20-ամյա խաղացողի ավագ եղբարը` Աբդելահիմը տեղեկացրել է, որ կիսապաշտպանը, հնարավոր է, երբեք չկարողանա քայլել, խոսել, ուտել ու ճանաչել մարդկանց:
Նուրին «Այաքսի» գլխավոր թիմում 9 խաղի է մասնակցել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում