Տոտտի. Աշխատանքի եմ անցնում «Ռոմայում»
14/07/2017 13:28

Նմանատիպ
«Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին հայտարարել է հռոմեական ակումբում մնալու որոշման մասին:
40-ամյա իտալացու պայմանագրի ժամկետը «գայլերի» հետ սպառվել է հունիսի վերջին: Մինչև այդ նա հանդիպում է ունեցել ակումբի ղեկավարության հետ:
«Դեռ պայմանագիր չեմ կնքել: Այդ պատճառով դեռ ադմինիստրատիվ աշխատանքի չեմ անցել «Ռոմայում», սակայն շուտով կանեմ դա»,- «Հռոմի կայսերի» խոսքերն է մեջբերում «Mediaset Premium»-ը:
Ավելի վաղ հատնի էր դարձել, որ ճապոնական «Տոկիո Վերդի» ակումբը Տոտտիին համաձայնագիր էր առաջարկել, որն ընդունելու դեպքում նա կշարունակեր ֆուտբոլիստի կարիերան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում