«Միլանի» ֆուտբոլիստը վարձակալությամբ կխաղա այլ թիմում (լուսանկար)
15/07/2017 19:08
Նմանատիպ
«Միլանի» կիսապաշտպան Անդրեա Բերտոլաչին հաջորդ մրցաշրջանն անցկացնելու է «Ջենոայում»: Ճենովական ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մեկ մրցաշրջանով վարձակալել է 26-ամյա ֆուտբոլիստին:
Իտալացին 2012-2015 թվականների ընթացքում արդեն հանդես է եկել «Ջենոայի» կազմում:
Ա Սերիայի նախորդ խաղարկությունում Բերտոլաչին մասնակցել է 15 խաղի, որոնցում 1 գոլ է խփել ու 1 գոլային փոխանցում կատարել:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ազատ խաղացողի կարգավիճակով «Միլանից» հեռացած Կեյսուկե Հոնդան միացել է մեքսիկական «Պաչուկային»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում