Գերմանիան Թուրքիայի դեմ ՄԻԵԴ ներկայացված գործով հանդես կգա որպես երրորդ կողմ
Նմանատիպ
Գերմանիայի կառավարությունը աջակցելու է Թուրքիայում կալանավորված գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի փաստաբանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումին: Այս մասին հայտարարություն է արել Գերմանիայի արդարադատության նախարարությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
Այսպիսով, Գերմանիայի ու Թուրքիայի քաղաքացի Դենիզ Յուջելի դեմ Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի դրույթներին հակասող գործողություններ իրականացնելու գործով ՄԻԵԴ ներկայացված գործում Գերմանիան հանդես է գալու որպես երրորդ կողմ:
«Դենիզ Յուջելը կալանավորվել է 155 օր առաջ, սակայն նրա դեմ դեռ մեղադրական չի կազմվել: Հաշվի առնելով, որ այս վերաբերմունքը դեմ է օրինական պետության սկզբունքներին՝ Գերմանիան աջակցելու է Դենիզ Յուջելի կողմից ՄԻԵԴ ներկայացված դիմումին: Անընդունելի է այն փաստը, որ Յուջելը որպես կասկածյալ չի կարողանում օգտվել իր իրավունքներից»,- նշել է Գերմանիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Փիթեր Ալթմայերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում