Մեսսին կարիերայի լավագույն նախապատրաստական հավաքն է անցկացնում
25/07/2017 11:26
Նմանատիպ
«Բարսելոնան» շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Կատալոնական թիմի ֆուտբոլիստները մարզումներն անցկացնում են մարզաշապիկի վրա GPS սարքերով, ինչը թույլ է տալիս հաշվարկել նրանց տարատեսակ ֆիզիկական ցուցանիշները:
Sport-english.com-ը տեղեկացնում է, որ «կապտանռնագույնների» առաջատար Լիոնել Մեսսին կարիերայի ռեկորդային ցուցանիշներն է գրանցում: Մասնավորապես, արգենտինացին առանձնանում է ընդհանուր վազքի, արագացումի, առավելագույն արագության, 20 մետր վազքի ու շնչառության դիմացկունության վարժություններում:
Հիշեցնենք, որ նախկինում 30-ամյա ֆուտբոլիստը բազմիցս մեղադրվել է խաղադաշտում ֆիզիկական քիչ աշխատանք կատարելու մեջ
Հետևեք մեզ նաև Telegram-ում