«Արսենալի» պահեստային մարզաշապիկը (լուսանկար)
27/07/2017 21:34
Նմանատիպ
«Արսենալը» ներկայացրել է 2017-18թթ․ մրցաշրջանի իր պահեստային մարզաշապիկը, որով հաճախ կանցկացնի արտագնա հանդիպումները:
Լոնդոնցիների տեխնիկական հովանավոր «Puma»-ի արտադրած խաղաշապիկը բաց կապույտ է: Այդ մարզաշապիկով իր առաջին խաղն Արսեն Վենգերի թիմը կանցկացնի օգոստոսի 6-ին` «Ուեմբլիում»: Այդ օրը «զինագործներն» Անգլիայի սուպերագավաթի շրջանակում կմրցեն «Չելսիի» հետ:
Հունիսին «Արսենալը» ներկայացրել էր հիմնական մարզաշապիկը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում