Վալդեսն ավարտել է կարիերան ու նոր մասնագիտություն ընտրել
17/08/2017 17:21
Նմանատիպ
«Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
«Mundo Deportivo»-ն տեղեկացնում է, որ 35-ամյա ֆուտբոլիստն առաջարկություն է ունեցել «Բետիսից», «Լաս Պալմասից», «Դեպորտիվոյից» ու Խիխոնի «Սպորտինգից», սակայն որոշել է չշարունակել ելույթները: Աղբյուրը հայտնում է, որ Վալդեսն արդեն դարձել է հեռուստատեսային պրոդյուսեր: Նա վարելու է հաղորդում և հարցազրույցներ է անցկացնելու ֆուտբոլիստների հետ։
Հիշեցնենք, որ 2002-2014 թվականների ընթացքում դարպասապահը հանդես է եկել «Բարսելոնայում»: Այնուհետև «բլաուգրանայի» սանը խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում», «Ստանդարդում» և «Միդլսբրոյում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում