«Բորուսսիայի» ֆուտբոլիստը տեղափոխվել է Լա Լիգա (լուսանկար)
29/08/2017 21:35
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիայի» եզրային հարձակվող Էմրե Մորը կարիերան շարունակելու է Իսպանիայում: 20-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել «Սելտայի» հետ,- հայտնում է գալիսիացիների պաշտոնական կայքը: Ոչ պաշտոնական տվյալներով` տրանսֆերն արժեցել է 13 միլիոն եվրո:
Մեկ տարի առաջ դորտմունդցիներին միացած թուրք խաղացողը մասնակցել է 19 հանդիպման, որոնցում 1 գոլ ու 3 գոլային փոխանցում է հեղինակել:
Ավելի վաղ Մորը մոտ էր «Ինտեր» տեղափոխվելուն, սակայն գործարքը խափանվել է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում