Պաշտոնական. Չեմբերլենը տեղափոխվեց «Լիվերպուլ» (լուսանկար)
31/08/2017 15:25
Նմանատիպ
«Արսենալի» կիսապաշտպան Ալեքս Օքլեյդ Չեմբերլենը կարիերան շարունակելու է «Լիվերպուլում»: Մերսիսայդիցնրի պաշտոնական կայքը հաստատել է անգլիացու տեղափոխությունը:
24-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի հավաքականի ճամբարում բուժզննում է անցել ու երկարաժամկետ պայմանագրի կնքել, որի մանրամասները չեն հաղորդվում: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ տրանսֆերը կազմելու է 40-45 միլիոն եվրո:
Կիսապաշտպանի աշխատավարձը կազմելու է շաբաթական 130 հազար ֆունտ, ինչը զգալիորեն քիչ է այն գումարից (շաբաթական 195 հազար), որը «զինագործներն» առաջարկում էին նոր պայմանագիր կնքելու համար: Ալեքսի համաձայնագրի ժամկետը լոնդոնցիների հետ սպառվում էր մեկ տարուց:
Չեմբերլենը «Սաութհեմփթոնի» սան է: Նա 18 տարեկանում` 2011 թվականին էր տեղափոխվել «Արսենալ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում