Նանին կխաղա Իտալիայում (լուսանկար)
31/08/2017 20:06
Նմանատիպ
Պորտուգալիայի հավաքականի ու «Վալենսիայի» կիսապաշտպան Լուիշ Նանին ելութները շարունակելու է Իտալիայում:
30-ամյա ֆուտբոլիստը մեկ տարվա վարձակալությամբ հանդես կգա «Լացիոյի» կազմում,- տեղեկացնում է «արծիվների» պաշտոնական կայքը: Հռոմեացիներն իրավունք կունենան ընթացիկ մրցաշրջանից հետո գնելու ամբողջական տրանսֆերը:
Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները հայտնել էին, որ վարձակալությունը կարժենա 8 միլիոն եվրո: Նշենք, որ Նանին 4 տարվա ընթացքում չորրորդ թիմը փոխեց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում