«Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևն ազատ է արձակվել
11/09/2017 13:39
Նմանատիպ
Ադրբեջանական ընդդիմադիր «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևն ազատ է արձակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
Ալիևի գործով սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ նրա նկատմամբ կալանավորումը որպես պատիժ վերացվել է՝ փոխարինվելով ազատ արձակմամբ:
«Թուրան»-ի տնօրենը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իրեն ազատելու հարցով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ խնդրելով փոխել իր նկատմամբ կիրառված պատժի միջոցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում