«Բավարիան» հաղթեց «Մայնցին», Լևանդովսկին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)
16/09/2017 19:35
Նմանատիպ
Գերմանիայի առաջնության չորրորդ տուրում գործող չեմպիոն «Բավարիան» սեփական հարկի տակ ջախջախիչ հաղթանակ տոնեց «Մայնցի» նկատմամբ։ Կարլո Անչելոտիի սաները 4 անպատասխան գոլ խփեցին․ մեկական անգամ աչքի ընկան Թոմաս Մյուլերը և Արյեն Ռոբենը, դուբլ ձևակերպեց Ռոբերտ Լևանդովսկին։
Այժմ «Բավարիան» ունի 9 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Հանովերին» զիջելով 1 միավորով։ «Մայնցը» մնաց 3 միավորով 14-րդ տեղում։
Բունդեսլիգա, 4-րդ տուր
«Բավարիա» – «Մայնց»՝ 4։0
Գոլերը՝ Մյուլեր 11՛, Ռոբեն 23՛, Լևանդովսկի 50՛, 77՛