Գվարդիոլա. «Մանչեսթեր Սիթին» գտել է իր խաղը
Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գովեստի խոսքեր է ասել իր թիմի մասին, որն ԱՊԼ-ի 5-րդ տուրում 6:0 հաշվով արտագնա հաղթանակ է տոնել «Ուոթֆորդի» նկատմամբ:
«Հիանալի հանդիպում էր՝ հատկապես հաշվի առնելով, որ երեք օր առաջ արտագնա խաղ էինք անցկացրել Չեմպիոնների լիգայում: Թիմային գեղեցիկ խաղ ցուցադրեցինք, ես գոհ եմ:
Իմ բախտը բերել է ժամանակին մարզել «Բարսելոնան»: Այն ժամանակ մենք հաճախ էին խոշոր հաշվով հաղթանակներ տանում, բայց այս շաբաթվա ընթացքում «Սիթին» նույնպես բազմաթիվ գոլեր խփեց: Մենք գտել ենք մեր խաղը: Կարող ենք գործել կարճ փոխանցումներով, իսկ եզրային պաշտպաններն ակտիվորեն միանում են գրոհներին:
Սեփական դարպասն անառիկ պահելու պատճառն այն է, որ սկսել ենք վերահսկել խաղի ընթացքը: Առաջնության վերջում խփած ու բաց թողծ գոլերի հարաբերակցությունը կարող է մեծ նշանակություն ունենալ»,- կատալոնացու խոսքերն է մեջբերում BBC.com-ը:
Հիշեցնենք, որ վերջին երեք հանդիպումներում «քաղաքայինները» մրցակցիներին հաղթել են ընդհանուր 15:0 հաշվով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում