Թուրքիայի մեջլիսը կերկարաձգի Սիրիայում և Իրաքում ռազմական գործողություններ իրականացնելու մանդատը
22/09/2017 12:13
Նմանատիպ
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քվեարկության կդրվի Սիրիայում և Իրաքում թուրքական զինված ուժերի կողմից անդրսահմանային ռազմական գործողություններ իրականացնելու թույլտվության մանդատը երկարաձգելու հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Մեջլիսն այս հարցով սեպտեմբերի 23-ին արտահերթ նիստ կգումարի:
2016 թվականի հոկտեմբերի 2-ին Իրաքում և Սիրիայում անդրսահմանային գործողություններ իրականացնելու թույլտվությունը մեջլիսը երկարաձգել էր երկու տարով՝ մինչև 2017 թվականի հոկտեմբերի 30-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում