Թուրքիան այլևս չունի Եվրամիությանն անդամակցության կարիքը. Էրդողան
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե իր երկիրն այլևս չունի Եվրամիությանն անդամակցության կարիքը, սակայն գործընթացին վերջ դնող կողմն իրենք չեն լինելու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Diken-ը, այս մասին Էրդողանը խոսել է օրենսդրական տարվա մեկնարկին մեջլիսում ունեցած ելույթի ժամանակ:
«Մեզ ամենաշատը հիասթափեցրած երկրների շարքը գլխավորում են Եվրամիության երկրները: Այս Եվրոպան վերածվել է մի վայրի, որտեղ ահաբեկիչներն ազատորեն շրջում են փողոցներով, Թուրքիայի օրինական իշխանությունների դեմ ամեն տեսակ միջոցառումներ են կազմակերպում»,- հայտարարել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նշել է, թե ԵՄ-ն սխալ է հասկացել 1959 թվականից ի վեր իրենց ցուցաբերած համբերությունը: «Ուզում եմ բացահայտ ասել հետևյալը. գործընթացն ավարտողը, դրանից հրաժարվողը մենք չենք լինելու: Բայց և այնպես, մենք արդեն չունենք Եվրամիությանն անդամակցության կարիքը»,- ասել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում