Հովհաննես Համբարձումյան. Լեհաստանն ինչ-որ լուրջ բան չարեց, մենք սխալվեցինք
Նմանատիպ
Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Հայաստան – Լեհաստան խաղից (1:6) հետո մեր ընտրանու միակ գոլի հեղինակ Հովհաննես Համբարձումյանը փաստեց, որ սա վատագույնն էր, ինչ կարող էր լինել Հայաստանի հավաքականի հետ:
«Գնահատե՞մ խաղը: Բոլորը տեսան ինչ եղավ, ավելացնելու ոչինչ չունեմ»:
– Գոլիդ համար ուրա՞խ ես:
– Ուրախանալու բան չկա:
– Կհասցնե՞ք վերականգնվել Ղազախստանի հետ խաղից առաջ:
– Ամեն ինչ պետք է անել վերականգվելու համար, քանի որ խմբային փուլի վերջին խաղն է և պետք է հաղթանակով ավարտենք։
-Երրորդ անընդմեջ պարտությունն էր: Թիմում հոգեբանական խնդիր կա՞:
-Թիմում հոգեբանական խնդիր չկա: Լեհաստանն առաջին խաղակեսում ինչ-որ լուրջ բան չարեց, մենք սխալվեցինք, նրանք գոլ խփեցին: Այսպիսի բարձրակարգ թիմի հետ մրցավեճում դժվար է երեք գոլ ընդունելուց հետո հետ վերադառնալ խաղ:
– Հովհաննես, իսկ քեզ համար հե՞շտ էր կենտրոնական պաշտպանի դիրքում խաղալը:
-Անկեղծ ասած, չէի սպասում, որ այս կերպ կստացվի, բայց «Վարդարում» այս դիրքում խաղացել էի 2-3 խաղ: Ոչ հեշտ էր, ոչ էլ դժվար:
-Սա վատագույնն էր, ինչ եղա՞վ:
-Սրանից վատ չէր կարող լինել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում