ԱԱ-2018․ Պորտուգալիան և Շվեյցարիան առաջին տեղի հարցը կլուծեն վերջին տուրում (տեսանյութ)
Նմանատիպ
Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի 9-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը հյուրընկալվեց Անդորրային և 2։0 հաշվով հաղթանակ տոնեց։ Եվրոպայի գործող չեմպիոնների կազմում աչքի ընկան Կրիշտիանու Ռոնալդուն և Անդրե Սիլվան։
B խմբում զուգահեռաբար ընթացող Շվեյցարիա – Հունգարիա խաղում 5։2 հաշվով հաղթանակ տոնեցին դաշտի տերերը։ Շվեյցարացիների կազմում դուբլ ձևակերպեց Սթիվեն Ցուբերը, մեկական գոլ խփեցին Գրանիտ Ջական, Ֆաբիան Ֆրեյը և Ստեֆան Լիխտշտայները, իսկ հունգարացիներից աչքի ընկան Ռիչարդ Գուզմիչն ու Ռոլանդ Ուգրաին։
B խմբի առաջին հորիզոնականի հարցը կվճռվի վերջին տուրի՝ Պորտուգալիա – Շվեյցարիա խաղում, որը կայանալու է Լիսաբոնում, հոկտեմբերի 10-ին։ Այժմ Շվեյցարիան 27 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Պորտուգալիան ունի 24 միավոր, Հունգարիան՝ 10, Ֆարերյան կղզիների հավաքականը՝ 9, Լատվիան՝ 4, Անդորրան՝ 4։
Հիշեցնենք, որ անմիջապես Մունդիալ-2018-ի ուղեգիր են ստանում խմբերի առաջին հորիզոնականները զբաղեցրած հավաքականները, իսկ երկրորդ հորիզոնականները զբաղեցրած 8 լավագույն հավաքականները մասնակցում են անցումային խաղերի։
ԱԱ-2018, որակավորման փուլ, 9-րդ տուր
B խումբ
Անդորրա – Պորտուգալիա՝ 0։2
Գոլերը՝ Ռոնալդու 63՛, Սիլվա 86՛
Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ
Շվեյցարիա – Հունգարիա՝ 5։2
Գոլերը՝ Ջակա 18՛, Ֆրեյ 20՛, Ցուբեր 44՛, 49՛, Լիխտշտայներ 83՛ – Գուզմիչ 5՛, Ուգրաի 89՛
Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ
Հետևեք մեզ նաև Telegram-ում