Ամփոփիչ մրցաշար. Վստահ հաղթանակներ (տեսանյութ)
23/10/2017 18:46
Նմանատիպ
Սինգապուրում ընթացող կանանց Ամփոփիչ մրցաշարում կայացել են «Կարմիր» խմբի մեկնարկային հանդիպումները:
Աշխարհի առաջին թենիսիստուհի Սիմոնա Հալեպը մրցել է Կարոլինա Գարսիայի հետ ու հաղթել 6:4, 6:2 հաշվով: Հանդիպման ընթացքում ռումինուհին 4 բրեյք է կատարել, իսկ սեփական մատուցումները զիջել է միայն մեկ անգամ:
Ավելի վստահ հաղթանակ է տոնել Կարոլինա Վոզնյացկին: Դանիուհին 6:2, 6:0 հաշվով ջախջախել է ուկրաինուհի Էլինա Սվիտոլինային: Մրցախաղը շարունակվել է ուղիղ մեկ ժամ:
Հաջորդ տուրում կկայանան Հալեպ – Վոզնյացկի և Գարսիա – Սվիտոլինա հանդիպումները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում