Ռոնալդու. Կրիշտիանուի ու Մեսսիի դարաշրջանը դեռ նոր է սկսվում
24/10/2017 11:44
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվեց 2017 թվականի առաջին կեսի լավագույն ֆուտբոլիստ, մեկնաբանել է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի հետ մրցակցությունը:
«Չեմ մրցակցում Լեոյի հետ: Մենք երկուսս էլ նույն դարաշրջանից ենք: Նա հինգ անգամ լավագույնն է ճանաչվել, ես` նույնպես: Բացարձակապես հանգիստ եմ: Տեսնենք, թե վաղն ինչ կլինի: Ցանկանում եմ վայելել այս պահը, որովհետև ոչ ոք չի կարող գուշակել, թե ինչ կլինի ապագայում:
Ռոնալդուի և Մեսսիի դարաշրջանը դեռ չի ավարտվել, այն նոր է սկսվել»,- պորտուգալացու խոսքն է մեջբերում goal.com-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում