Հայտնի է ATP Ամփոփիչ մրցաշարի ևս երկու մասնակից
25/10/2017 21:31
Նմանատիպ
Պրոֆեսիոնալ թենիսիստների միջազգային ասոցիացիայի (ATP) մամուլի ծառայությունը հաղորդում է, որ բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը և խորվաթ Մարին Չիլիչն Ամփոփիչ մրցաշարին մասնակցելու իրավունք են ստացել։
26-ամյա Դիմիտրովն առաջին անգամ է մասնակցելու Ամփոփիչ մրցաշարին, իսկ Չիլիչը՝ երրորդ։ 2014 և 2016 թվականներին խորվաթ թենիսիստը դուրս է մնացել խմբային փուլից։
Ավելի վաղ Ամփոփիչ մրցաշարում իրենց տեղն ապահովել էին իսպանացի Ռաֆայել Նադալը, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, գերմանացի Ալեքսանդր Զվերևը և ավստրիացի Դոմինիկ Տիմը։ Մնացել է երկու ազատ տեղ, որոնց համար ֆավորիտ են համարվում բելգիացի Դավիդ Գոֆենը և իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստան։
Հավելենք, որ Ամփոփիչ մրցաշարը կայանալու է նոյեմբերի 12-19-ը, Լոնդոնում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում