«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Նապոլիին» և մտավ փլեյ-օֆֆ, «Շախտյորին» հարկավոր է 1 միավոր (տեսանյութ)
Նմանատիպ
Չեմպիոնների լիգայի F խմբում «Մանչեսթեր Սիթին» դրամատիկ խաղում արտագնա հաղթանակ է տոնել «Նապոլիի» նկատմամբ․ Նեապոլի «Սան Պաոլո» մարզադաշտում կայացած խաղում արձանագրվել է 2։4 հաշիվը։
Տանտերերից աչքի են ընկել Լորենցո Ինսինյեն (21՛) և Ժորժինյոն (62՛ / 11-մետրանոց), իսկ Պեպ Գվարդիոլայի թիմից մեկական գոլ են խփել Նիկոլաս Օտամենդին (34՛), Ջոն Սթոունզը (48՛), Սերխիո Ագուերոն (69՛) և Ռահիմ Սթերլինգը (90+2՛):
Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ
Այս խմբի մյուս խաղում «Շախտյորն» Ուկրաինայում 3:1 հաշվով կամային հաղթանակ է տոնել «Ֆեյենորդի» նկատմամբ: Տանտերերից դուբլ է ձևակերպել Մարլոսը (17՛, 68՛), մեկ անգամ աչքի է ընկել Ֆեդերիկո Ֆերեյրան (14՛): Հոլանդացիներին առաջ էր մղել Նիկոլայ Յորգենսենը (12):
Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ
Չորրորդ տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» ունի 12 միավոր և ապահովել է իր տեղը փլեյ-օֆֆում: 9 միավոր է վաստակել »Շախտյորը», որին հաջորդ փուլ մտնելու համար առաջիկա երկու մրցավեճում կբավարարի նույնիսկ մեկ միավորը: «Նապոլին» 3 միավոր է հավաքել, իսկ «Ֆեյենորդը» միավոր չունի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում