Թոփ-5 առաջնություններ. հոկտեմբեր ամսվա խորհրդանշական հավաքականը
Նմանատիպ
Whoscored.com վիճակագրական կայքը ներկայացրել է հոկտեմբեր ամսվա ընթացքում թոփ-5 առաջնություններ (Իսպանիա, Անգլիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա) խաղերի հիման վրա կազմված խորհրդանշական հավաքականը: Լավագույններն ընտրվել են յուրաքանչյուր մրցավեճում ստացած միջին գնահատականների հիման վրա` 10-բալանոց սանդղակով:
Ըստ դիրքերի նախորդ ամսվա լավագույն 11 ֆուտբոլիստները.
Դարպասապահ – Կրիստիան Պուջիոնի («Սամպդորիա», միջին գնահատականը` 7.9)։
Պաշտպաններ – Սերժի Ռոբերտո («Բարսելոնա», 7.6), Սալիֆ Սանե («Հանովեր», 7.9), Բենժամեն Պավար («Շտուտգարտ», 7.8), Վենդել («Բայեր», 8.0)։
Կիսապաշտպաններ – Ֆերնանդինյո («Մանչեսթեր Սիթի», 8.0), Գոնսալու Գեդեշ («Վալենսիա», 8.2), Լուկաս Տորեյրա («Սամպդորիա», 7,9)։
Հարձակվողներ – Լերոյ Սանե («Մանչեսթեր Սիթի», 8.9), Նաբիլ Ֆեկիր («Լիոն», 8.9), Լիոնել Մեսսի («Բարսելոնա», 8.9)։
Հատկանշական է, որ միակ ֆուտբոլիստը, ով հայտնվել է բոլոր երեք ամիսների խորհրդանշական հավաքականում, «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին է: Օգոստոսի ու սեպտեմբերի լավագույնները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում