Բասկետբոլի հավաքականը հաղթեց Ալբանիային
23/11/2017 23:01
Նմանատիպ
Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Ալբանիային:
Բասկետբոլի Եվրոպայի 2021 թվականի առաջնության նախընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը մրցում էր Ալբանիայի հետ մրցակցի հարկի տակ: Հայաստանի ընտրանին առավելությամբ սկսեց պայքարը և մեծ ընդմիջման գնաց 3 միավորի առավելությամբ՝ 38:41: Այնուհետ պահպանելով առավելությունը ազգաին ընտրանին հաղթեց 63:80 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Հայաստանի հավաքականի խաղարկիչ Ռայան Բոաթրայթն էր, ով հավաքեց 21 միավոր:
Հայաստանի ազգային թիմը հաջորդ խաղը կանցկանցի արդեն Երևանում՝ նոյեմբերի 26-ին մրցելով Դանիայի հավաքականի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում