Գրիզմանի և Գամեյրոյի դուբլերի շնորհիվ «Ատլետիկոն» ջախջախիչ հաղթանակ տոնեց (տեսանյութ)
26/11/2017 01:35
Նմանատիպ
Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Ատլետիկոն» հյուրընկալվեց «Լևանտեին» և ջախջախիչ հաղթանակ տոնեց։ «Սյուդադ դե Վալենսիա» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 0։5 հաշվով․ նախ ինքնագոլի հեղինակ դարձավ Ռոբերը, ապա դուբլեր ձևակերպեցին Կևին Գամեյրոն և Անտուան Գրիզմանը։
Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» ունի 27 միավոր և շարունակում է «Ռեալի» հետ կիսել 3-4-րդ հորիզոնականները՝ «Վալենսիային» զիջելով 3 միավորով, «Բարսելոնային»՝ 7։ Այս թիմերը միմյանց հետ խաղալու են վաղը։ «Լևանտեն» 15 միավորով 13-րդ տեղում է։
Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր
«Լևանտե» – «Ատլետիկո»՝ 0։5
Գոլերը՝ Ռոբեր 5՛/ինքնագոլ, Գամեյրո 29՛, 59՛, Գրիզման 65՛, 68՛
Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում