«Ինտերը» հաղթեց «Կալյարիին» և դարձավ առաջատար (տեսանյութ)
26/11/2017 01:44
Նմանատիպ
Իտալիայի առաջնության 14-րդ տուրը հաղթական էր «Ինտերի» համար։ Լուչանո Սպալետիի թիմն արտագնա հանդիպում անցկացրեց «Կալյարիի» հետ և 3։1 հաշվով հաղթանակ տոնեց։ Դաշտի տերերից գոլի հեղինակ դարձավ Լեոնարդո Պավոլետին, իսկ միլանյան թիմից Մաուրո Իկարդին դուբլ ձևակերպեց, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մարսելո Բրոզովիչը։
Այժմ «Ինտերն» ունի 36 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ «Նապոլիին», որը տուրի շրջանակում իր խաղը դեռ չի անցկացրել, գերազանցելով 1 միավորով։ «Կալյարին» մնաց 15 միավորով 13-րդ տեղում։
Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր
«Կալյարի» – «Ինտեր»՝ 1։3
Գոլերը՝ Պավոլետի 71՛ – Իկարդի 29՛, 83՛, Բրոզովիչ 55՛
Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում