«Marca». Մեսսին դարձավ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը
28/11/2017 12:57
Նմանատիպ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով նախորդ շաբաթ նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ, դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Նոր համաձայնագրով արգենտինացին տարեկան ստանալու է 30 միլիոն եվրո, որ պարգևավճարներից հետո հասնելու է 43 միլիոնի: Բացի այդ, հարձակվողը պայմանագիր կնքելու համար ստացել է 50 միլիոն եվրոյի բոնուս: Մինչև այդ 30-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմում էր 21 միլիոն եվրո:
Նախկինում աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը «Շանհայ Շենհուան» ներկայացնող Կարլոս Տևեսն էր, ով տարեկան ստանում է 38 միլիոն եվրո: Նրան հետևում են ՊՍԺ-ի նորեկ Նեյմարը (36 մլն), Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (21 մլն, պարգևավճարներով` 34 մլն) և չինական «Շանհայ ՍԻՊԳ»-ում հանդես եկող բրազիլացի Օսկարը (24 մլն):
Հետևեք մեզ նաև Telegram-ում