«Rai Sport». «Ռեալը» պատրաստ է Կրոսին ներգրավել Դիբալայի տրանսֆերում
04/12/2017 14:37
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալն» ակտիվորեն շարունակում է նոր հարձակվող ձեռք բերելու փորձերը: Իտալական «Rai Sport»-ը տեղեկացնում է, որ «արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է հրավիրել «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալային:
Մադրիդցիները պատրաստ են արգենտինացուն փոխանակել Թոնի Կրոսի հետ և որոշակի գումար վճարել: Ամենայն հավանականությամբ, թուրինցիները կմերժեն այդ առաջարկը: «Ծեր սինյորան» մտադիր է Դիբալային նոր` բարելավված պայմաններով համաձայնագիր առաջարկել, որպեսզի նա չհեռանա Իտալիայից:
Նշվում է, որ «Ռեալը» լրջորեն հետաքրքրված է նաև «Ինտերի» առաջատար Մաուրո Իկարդիի ծառայություններով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում