Կրիշտիանու Ռոնալդուն 5-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ» մրցանակին (տեսանյութ)
Նմանատիպ
«Ֆրանս Ֆուտբոլ» պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակ» մրցանակի քվեարկության արդյունքները: 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Պորտուգալիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Մրցանակը հանձնվել է Էյֆելյան աշտարակի վրա:
32-ամյա խաղացողը 5-րդ անգամ է ստանում այդ մրցանակը, ինչի շնորհիվ կրկնել է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի ռեկորդը:
Արգենտինացին գրավել է երկրորդ տեղը, իսկ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը եզրափակել է լավագույն եռյակը:
Cristiano Ronaldo Ballon d’Or @francefootball 2017 ! #BallondOr pic.twitter.com/XbPS7anVRL
— France Football (@francefootball) December 7, 2017
Cristiano Ronaldo Ballon d’Or @francefootball 2017 ! #BallondOr pic.twitter.com/XbPS7anVRL
— France Football (@francefootball) December 7, 2017
“>
Լավագույնների ամբողջական ցանկը.
1. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ») – 946 միավոր
2. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 670
3. Նեյմար («Բարսելոնա»/ՊՍԺ) – 361
4. Ջանլուիջի Բուֆֆոն («Յուվենտուս») – 224
5. Լուկա Մոդրիչ («Ռեալ») – 84
6. Սերխիո Ռամոս («Ռեալ») – 71
7. Կիլիան Մբապե («Մոնակո»/ՊՍԺ)
8. Նգոլո Կանտե («Չելսի») – 47
9. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»)
10. Հարի Քեյն («Տոտենհեմ») – 36
11. Էդինսոն Կավանի (ՊՍԺ) – 32
12. Իսկո («Ռեալ») – 28
13. Լուիս Սուարես («Բարսելոնա») – 27
14. Կևին Դե Բրյունե («Մանչեսթեր Սիթի») – 25
15. Պաուլո Դիբալա («Յուվենտուս») – 23
16. Մարսելո («Ռեալ») – 21
17. Թոնի Կրոս («Ռեալ») – 20
18. Անտուան Գրիզման («Ատլետիկո») – 17
19. Էդեն Ազար («Չելսի») – 16
20. Դավիդ Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ») – 15
21-22. Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս/Միլան») – 14
21-22. Պյեր Էմրիկ Օբամեյանգ («Բորուսսիա» Դ.) – 14
23. Սադյո Մանե («Լիվերպուլ») – 10
24. Ռադամել Ֆալկաո («Մոնակո») – 9
25. Կարիմ Բենզեմա («Ռեալ») – 7
26. Յան Օբլակ («Ատլետիկո») – 4
27. Մաթս Հումելս («Բավարիա») – 3
28. Էդին Ջեկո («Ռոմա») – 2
29-30. Ֆիլիպե Կոուտինյո («Լիվերպուլ») – 0
29-30. Դրիս Մերտենս («Նապոլի») – 0
Հետևեք մեզ նաև Telegram-ում