Զիդան. Ռոնալդուն ավելի ուժեղ ֆուտբոլիստ է, քան ես էի
09/12/2017 12:51
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գովեստի խոսքեր է ասել իր թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:
«Ռոնալդուի վիճակագրությունը խոսուն է: Նա ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է: Այն, ինչ նա ցուցադրում է խաղադաշտում, ոչ ոք երբեք չի արել: Կրիշտիանուն շատ ավելի լավ ֆուտբոլիստ է, քան ես էի՝ չնայած իմ կարիերան նույնպես վատը չէր»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում BBC.com-ը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին պորտուգալացին 5-րդ անգամ ստացել է «Ոսկե գնդակ» մրցանակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում