«Փյունիկը» հերքում է
11/12/2017 21:55
Նմանատիպ
«Փյունիկը» պաշտոնապես հերքել է թիմի գլխավոր մարզչի փոփոխության մասին տեղեկությունները: Երևանցիներին շարունակելու է գլխավորել Արմեն Գյուլբուդաղյանցը:
Ակումբը նշում է, որ մամուլում շրջանառվող լուրերը, ըստ որոնց ռուսաստանաբնակ հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը ստանձնելու է «Փյունիկի» ղեկը, իրականությանը չի համապատասխանում:
Հիշեցնենք, որ Գրիգորյանն ընթացիկ մրցաշրջանում աշխատել է Մախաչկալայի «Անժիում» և Մոսկվայի «Արարատում»:
Գյուլբուդաղյանցը մրցաշրջանի ընթացքում փոխարինել է Ալեքսեյ Երյոմենկոյին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում