21.1 C
Yerevan

Նոր գիրք Հայոց Ցեղասպանության մասին. «Դարդանելից մինչեւ Պաղեստին»

Նմանատիպ

MetaGait. հայկական արտադրության վերականգնողական սարք

Հայկական արտադրության MetaGait-ը քայլքի իմիտացիա ստեղծելով՝  վերականգնում է  հաշմանդամություն...

Հայաստանում սպասվում են անձրևներ և եղանակի տաքացում

Հանրապետության տարածքում` Մայիսի 31-ի ցերեկը շրջանների մեծ մասում, հունիսի 1-5-ն...

Հայաստանում ամեն տարի ծխելու հետևանքով մահանում է 5500 մարդ

Մայիսի 31-ին նշվում է Առանց ծխախոտի համաշխարհային օրը, որն...

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է բացառիկ նշանակության հուշագրություն’ Սարգիս Թորոսյան. «Դարդանելից մինչև Պաղեստին»: Այս մասին տեղեկանում ենք թանգարան-ինստիտուտի կայք-էջից:

Ըստ աղբյուրի`  Սարգիս Թորոսյանի հուշագրությունը ներկայացնում է Առաջին աշխարհամարտի թոհուբոհով անցած օսմանյան բանակի հայազգի սպայի ոդիսականը։ Դեպքերի ու դեմքերի անսպասելի անցումները, ցեղասպանության պատմությունը բոլորովին անսպասելի կողմից ներկայացնելը Սարգիս Թորոսյանի իրապատումը դարձնում է խիստ հետաքրքիր ու գրավիչ հուշագրություն, որի ընթերցումն անջնջելի տպավորություններ է թողնում։

Հերոսը չի վերապրել Մեծ եղեռնը, սակայն քսաներորդ դարի մեծագույն ոճրագործություններից մեկի՝ օսմանյան կառավարության կողմից կազմակերպված հայոց ցեղասպանության զոհն է։

Սարգիս Թորոսյանի՝ իր բովանդակությամբ աննախադեպ ու եզակի այս հուշագրությունը պատմում է ճակատագրի բերումով և զինվորական պարտքի զգացումով Օսմանյան Թուրքիային բացառիկ ծառայություն մատուցած հայ սպայի կյանքի ու գործունեության մասին, որտեղ մեկտեղված են հերոսությունն ու անձնազոհությունը, դավաճանությունն ու դավադրությունը, սերն ու կորստի ցավը…

Սարգիս Թորոսյանի կարևոր այս հուշագրությունը տպագրված է նաև թուրքերեն և, ունեցած տվյալներով, այն արդեն առաջացրել է լուրջ հետաքրքրություն թուրքական շրջանակներում՝ միևնույն ժամանակ դառնալով տարաբնույթ մեկնաբանություննեբի ու բանավեճերի առարկա։

Հուշագրությունն առաջին անգամ է ներկայացվում ընթերցողին հայերեն թարգմանությամբ: Գիրքը բաղկացած է 17 գլուխներից:

spot_imgspot_img