Մոուրինյու. Միգուցե, Մխիթարյանը մասնակցի «Բրիսթոլ Սիթիի» դեմ խաղին
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել Անգլիայի Լիգայի գավաթի քառորդ եզրափակչում «Բրիսթոլ Սիթիի» դեմ կայանալիք հանդիպմանը: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պորտուգալացու հետ կոնֆլիկտի պատճառով բաց է թողել թիմի վերջին 6 խաղերը:
«Կազմում որոշ փոփոխություններ կկատարեմ, բայց ոչ շատ, որովհետև «Բրիսթոլը» Չեմպիոնշիփի լավագույն թիմերից մեկն է: Մենք պետք է լուրջ վերաբերվենք այդ խաղին:
Միգուցե, Մխիթարյանը խաղադաշտ դուրս գա: Ինչպես նախկինում ասել եմ, հիմա մենք առջևի գծում օգտագործում ենք Մատային, Լինգարդին, Ռաշֆորդին, Մարսիալին ու Լուկակուին, իսկ պահեստայինների թվում են լինում նրանցից մեկը և Իբրահիմովիչը: Խաղադաշտում բոլորի համար տեղը չի բավականացնում: Պահեստայինների նստարանին նույնպես հարկավոր է հավասարակշռություն պահպանել»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում espn.com-ը:
Նշենք, որ «Բրիսթոլ Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա դեկտեմբերի 20-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում