Ա Սերիա. Վերջին 10 տարում տուգանային հարվածով գոլերի առաջատարը (տեսանյութ)
19/12/2017 18:26
Նմանատիպ
Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Յուվենտուսը» 3:0 հաշվով հաղթել է «Բոլոնյային»: Արտագնա այդ խաղում հաշիվը բացել է Միրալեմ Պյանիչը, ով տուգանային հարվածով գնդակն ուղարկել է դարպասը:
«Squawka»-ն հայտնում է, որ Ա Սերիայում դա բոսնիացու 14-րդ գոլն էր տուգանային հարվածով: Այդ ցուցանիշով նա Իտալիայի առաջնության վերջին 10 տարիների առաջատարն է: 27-ամյա ֆուտբոլիստն այդ գոլերից 10-ը խփել է «Ռոմայի» կազմում, իսկ 4-ը` «Յուվենտուսի»:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «ծեր սինյորան» ցանկանում է կիսապաշտպանի հետ նոր պայմանագիր կնքել և թիմը կառուցել նրա շուրջ:
«Ռոմայում» տուգանային հարվածներով Պյանիչի հեղինակած գոլերը
Հետևեք մեզ նաև Telegram-ում