Լիգայի Գավաթ. «Չելսիի» խաղը թրիլերային ավարտ է ունեցել (տեսանյութ)
Նմանատիպ
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում կայացած «Չելսի» – «Բորնմութ» հանդիպումն անսովոր ընթացք ու հետաքրքիր ավարտ է ունեցել:
13-րդ րոպեին տանտերերի չքնաղ կոմբինացիան ավարտել է Վիլիանը, ով գրավել է անպաշտպան դարպասը: Հետագա ժամանակահատվածում հավասար խաղ է ընթացել, որում «Բորնմութը» հաճախ նախաձեռնողի դերում է եղել:
Հյուրերի ջանքերը գոլով են ավարտվել 90-րդ րոպեին, երբ Ջորդան Այբի փոխանցումից հետո դիպուկ հարված է կատարել Դեն Գոսլինգը: Երբ շատերին թվացել է, թե խաղը տեղափոխվելու է լրացուցիչ խաղակես, «Չելսին» հաղթական գոլն է խփել: Անտոնիո Կոմտեի թիմը դաշտի կենտրոնից խաղը վերսկսելուց հետո մի քանի փոխանցում է կատարել, ապա գնդակը հայտնվել է Էդեն Ազարի մոտ, ով կրնկով այն ուղարկել է Ալվարո Մորատային, իսկ վերջինս հարմար դիրքից չի վրիպել:
«Չելսին» 2:1 հաշվով դրամատիկ հաղթանակ է տոնել ու մտել կիսաեզրափակիչ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում